Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարությունը հաստատել է 2024 և 2025 թթ մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառվա վնասների փոխհատուցման կարգը

09.10.2025

 ՀՀ Կառավարությունն այսօր հաստատել է «2024 և 2025 թթ․ ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը»։
Հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցում տրամադրելու և վնասը որոշակի չափով մեղմելու անհրաժեշտությամբ պայմանավորված և հաշվի առնելով այն հագամանքը, որ ակնկալվող բերքի 40%-ից ավելի կորուստը ունենում է էական ֆինանսական ազդեցություն հողօգտագործողների համար՝ ներկայացվող նախագծով նախատեսված է փոխհատուցում տրամադրել այն հողօգտագործողներին, որոնց ցանքատարածություններում և այգետարածքներում գյուղատնտեսական մշակաբույսերին կարկտահարության հասցրած վնասը կազմել է 40-100 %:
Շահառուները մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ը (ներառյալ) դիմումով պետք է դիմեն համայնքի ղեկավարին։ Համայնքային հանձնաժողովների կողմից մինչև նոյեմբերի 10-ը (ներառյալ) ամփոփվելու են ստացված դիմումները, վերստուգվելու են համայնքային հանձնաժողովների կողմից կազմված ակտերն ու դիմումի տվյալները։
Նշենք, որ 2024 թվականին կարկտահարության հետևանքով Շիրակի մարզում ընդհանուր վնասված ցանքատարածությունների մակերեսը կազմել է 1598․73 հա, փոխհատուցման ենթակա նախնական ընդհանուր գումարը կկազմի 59 մլն 578 հազար 470 դրամ։
2025 թվականին արդեն կարկտահարության հետևանքով Շիրակի մարզում ընդհանուր վնասված ցանքատարածությունների մակերեսը կազմել է 3672.54 հա, փոխհատուցման ենթակա նախնական ընդհանուր գումարը կկազմի 124 մլն 481 հազար 765 դրամ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 18:54:57