Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բացվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնը

09.10.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ներկա է գտնվել «Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի» բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Հայկական Կարմիր Խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը, ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ-ում դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Կառավարության որոշմամբ, Գյումրու տուն-ինտերնատի լուծարումից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր Խաչի ընկերության միջև կնքված համագործակցության հուշագրով՝ տուն-ինտերնատի բնակիչների խնամքն իրականացնում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։
Այսօր ազդարարվել է Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի վերանորոգման աշխատանքների ավարտը, նորոգված ու բոլոր հարմարություններով հագեցած կենտրոնում խնամքի ծառայություններ կստանան 160 շահառուներ։ Ավելի քան 600 մլն ՀՀ դրամ ներդրում է կատարվել «Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի» միայն բնաիրանային ձեռքբերումների, վերանորոգման, կահավորման աշխատանքների համար։ Իրականացվել են նաև աշխատակիցների կարողությունների զարգացման ու բարելավման դասընթացներ, որոնք միտված են ծերերի խնամքի որակի բարձրացմանը։
Միջոցառման շրջանակներում, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը և Հայկական Կարմիր Խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ուղղված սոցիալական աջակցության շրջանակներում համագործակցության մասին» հուշագիր են ստորագրել։
Այնուհետև հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել արված աշխատանքներին, զրուցել ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել է նրանց հուզող հարցերով ու խնդիրներով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 18:54:57