Նորություններ
Քաղաքաշինական ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը շարունակում է շրջայցերը
10.10.2025
Քաղաքաշինական ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ, շարունակում է շրջայցերը մարզում իրականացվող շինարարական աշխատանքների դիտարկման նպատակով։
Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ աշխատակազմի ոլորտային պատասխանատուները հետևել են Մ-7՝ /Մ-3/-Սպիտակ-Գյումրի - ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 47+100-կմ 48+000 (0,9 կմ) հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 192 մլն դրամ:
Աշխատանքային խումբն այցելել է Ազատանի միջնակարգ դպրոց։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ՝ Ասիական զարգացման բանկի սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակնեորում կառուցվող դպրոցի շինաշխատանքերն ավարտական փուլում են։ Իսկ հին մասնաշենքի վերանորոգմանը նախատեսվել է 165 մլն 383 հազար դրամ, պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է։
Պատախանատուները եղել են նաև Արթիկ համայնքի Հայրենյաց բնակավայրում, որտեղ ընթացքի մեջ են կրթահամալիրի կառուցման աշխատանքերը՝ 1 մլդ 485 մլն 986 հազար դրամ գումարի շրջանակներում: Դիտարկվել են կատարված աշխատանքները, շինարարի հետ քննարկվել դրանց ընթացքին առնչվող հարցեր։
Մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը փոխանցել է մարզպետի հանձնարարականը՝ անել հնարավոր ամեն ինչ շինարարական աշխատանքները որակով և ժամկետներում ավարտելու համար։
Աշխատանքային խումբը հետևել է նաև «Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Գեղանիստ, Հայրենյաց, Հայկասար, Պեմզաշեն և Լեռնակերտ բնակավայրերի գազատարի ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի ենթածրագրով Հայրենյացում իրականացվող աշխատանքներին։ Ենթածրագրի արժեքը 18,5 մլն դրամ է, գումարի 55 տոկոսը Կառավարությունն է հատկացնելու, անցկացվելու է շուրջ 1600 մ գազաատար։
Պետական միջոցներով և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ ընթանում են Նոր Կյանքի միջնակարգ դպրոցի վերանորագման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 165 մլն 582 հազար դրամ է, այստեղ ևս մարզպետի աշխատակազմի պատասխանատուները շինարարի հետ զրույցում կարևորել են աշխատանքներում հետևողականությունն ու պատասխանատու մոտեցումը։
Շրջայցերը կրելու են պարբերական բնույթ։






























