Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում ներկա է գտնվել «Ջերմություն ջերմության դիմաց» խորագրով միջոցառմանը

10.10.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը տիկնոջ և աշխատակազմի պատասխանատուների հետ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում այսօր ներկա է գտնվել «Ջերմություն ջերմության դիմաց» խորագրով ուսուցիչների տոնին նվիրված միջոցառմանը։
Միջոցառմանը մասնակցել են նաև 2025-2026 ուսումնական տարում ամենաշատ դիմորդներ տված դպրոցների տնօրենները, դպրոցների ԿԱԴԱՀ-ի և ՄԿԱ աշխատակիցները, ինչպես նաև այն մանկավարժներն, ովքեր ուսանողների հարցման արդյունքներով մեծ ներդրում են ունեցել բուհ ընդունվելու և ուսանողի կարգավիճակ ձեռք բերելու գործում։
Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետը շնորհակալություն է հայտնել բուհի տնօրինությանը՝ նվիրված աշխատանքի համար և անդրադարձել է մանկավարժների վեհ առաքելությանն ու անմնացորդ, նվիրված աշխատանքին․ «Կրթությունն այն կարևոր ճանապարհն է, որը մեր երկիրը տանելու է դեպի զարգացում և առաջընթաց, լավ կրթություն ստանալու համար պետք է ունենանք նվիրված ու հոգատար ուսուցիչներ, որոնց համար կրթելը լոկ աշխատանք չէ, այլև նվիրում։ Ես ինքս մանկավարժի ընտանիքում եմ մեծացել և գիտեմ, թե ինչքան սեր ու նվիրում կարող է լինել ուսուցչի մեջ, հենց դրա համար ուզում եմ բոլոր մանկավարժներին հայտնել իմ երախտագիտությունը։ Շնորհակալ եմ այն ավանդի համար, որը յուրաքանչյուր մանկավարժ ներդնում է աշխատանքում՝ ի նպաստ հանրության կրթվածության և հասարակական բարեկեցության»։
ՀՊՏՀ մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը ևս շնորհավորել է ներկաներին ուսուցչի օրվա առթիվ և անդրադարձել «Շրջանավարտ 2030» կոնցեպտին՝ ներկայացնելով, թե ինչ հմտություններով պետք է օժտված լինի ապագայի ուսանողը, որից հետո մասնաճյուղի տնօրենը շնորհակալագիր է հանձնել մարզպետին՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հետ արդյունավետ համագործակցության և աջակցության համար, որը նպաստում է կրթական գործընթացների զարգացմանը։ Շնորհակալագրերի են արժանացել նաև մարզպետի խորհրդական Վանիկ Մարտիրոսյանն ու կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պարտականությունները կատարող Գևորգ Ղումաշյանը։
Շնորհակալագրերի են արժանացել մի շարք դպրոցների տնօրեններ ևս։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-08 16:44:35