Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նախօրեին հանդիպել է «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչների հետ

11.10.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նախօրեին հանդիպել է «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչների հետ: 2006-ից Հայաստանում գործող հիմնադրամի նպատակն է Հայաստանում իրականացնել մարդասիրական, կրթական, մշակութային զարգացման ծրագրեր և նպաստել Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են ինչպես Լիսինյան 15 հասցեում անօթևանների համար հիմնադրամի կողմից բնակարանների կառուցման ծրագրին առնչվող հարցեր, այնպես էլ նոր կրթական֊բժշկական կենտրոն հիմնելու նախաձեռնության մանրամասներն ու համագործակցության հնարավոր տարբերակները։
«Անչափ ուրախ եմ ձեզ բոլորիդ կրկին հանդիպել ու քննարկել իրականացվող կարևոր նախաձեռնությունները։ Դեռ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ ենք համագործակցել այս առումով և որպես մարզպետ էլ առիթ ունեցել եմ հաստատելու պատրաստակամությունս ձեզ աջակցելու։ Մեզ համար անչափ կարևոր է, որ բարեգործական ծրագրերը նոր մակարդակի վրա են գտնվում և խոսում ենք նորը կառուցելու, հիմնելու և աջակցությունը կազմակերպելու առավել նախընտրելի տարբերակների մասին` սովորեցնել, կատարելագործել մասնագետներին, ապահովել անհրաժեշտ ու ժամանակակից հմտություններով, իրականացնել փորձի փոխանակում։ Մենք
ջանք չենք խնայի ձեր ծրագրերի իրականացմանն աջակցելու հնարավորությունների սահմանում»,- նշել է Շիրակի մարզպետը։
Ներկաները շնորհակալություն են հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար` ընդգծելով համագործակցության պատրաստակամության կարևորությունը։
Նշենք, որ Լիսինյան 15 հասցեում մեկնարկած ծրագրով սոցիալական բնակարաններ են կառուցվում 27 ընտանիքների համար, ընդհանուր արժեքը 1 մլն 200 հազար դոլար է: Սոցիալական բնակարանները կհատկացվեն միայնակ, անժառանգ, տնակում բնակվող, երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին, որոնք մինչ այժմ չեն օգտվել պետական աջակցությունից։
Ծրագրի շրջանակներում «Դեպի առաջ» բարեգործական հասարակական կազմակերպությունը շենքի առաջին հարկում հիմնելու է արտադրական և ուսումնական կենտրոն` ստեղծելով նոր աշխատատեղեր:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-27 17:49:58