Նորություններ
Շիրակի մարզպետը ներկա է գտնվել Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառմանը
13.10.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր աշխատակազմի պատասխանատուների հետ ներկա է գտնվել «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված «Էմիլի Արեգակ 10. անցած ճանապարհ և Կանաչ Արեգակի խոստումնալից վաղը» խորագրով միջոցառմանը, որին մասնակցել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր։
Շիրակի մարզպետը ողջունել է ներկաներին, շնորհավորել աշխատակիցներին և կենտրոնի շահառուներին 10-րդ տարեդարձի առթիվ և խոսել կենտրոնի կարևոր առաքելության մասին․ «Երբ ներս մտա ձեզ մոտ առանձնակի ակնածանքով ու ջերմությամբ լցվեցի, քանզի տեսա այն սերն ու նվիրվածությունը, հոգացավ ու հոգատար վերաբերմունքը միմյանց նկատմամբ, որ ձեզ մոտ կա։ Դուք կարողացել եք առողջական խնդիրներ ունեցող երեխաներին հասարակության մեջ լիարժեք ներառել, որպեսզի որևէ կերպ իրենց մենակ չզգան, անտեսված չլինեն նրանց հոգսերը։ Բազում հաջողություններ, նոր ու արդյունավետ ձեռնարկներ եմ մաղթում Էմիլի Արեգակին»։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են կենտրոնի 10-ամյա գործունեության արդյունքները, առաջիկա անելիքները և նոր նախաձեռնությունները, ներառական ջերմատան մասին պատմել, որը միտված է խթանել ներառականությունն ու բարձրացնել բնապահպանական գիտակցությունը՝ համատեղելով կրթական ու ստեղծագործական փորձառությունները։
















