Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին
21.10.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել մի շարք օրակարգային հարցերի և խնդրահարույց թեմաների, ուղենշվել հնարավոր անելիքները:
Շիրակի մարզպետը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունը, կարևորել անմիջական շփումներն ու հանդիպումների ընթացքում հրատապ լուծում պահանջող հարցերի քննարկումը՝ վստահեցնելով, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է լիազորությունների շրջանակում անել հնարավորը գործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար։
Պաշտպանը նշել է, որ աշխատանքային այցելության ընթացքում հասցրել է լինել Ամասիա և Աշոցք համայնքներում, անդրադարձել համայնքային հանդիպումներին և դրանց ժամանակ բարձրացված հարցերին։
Աանդրադարձ է կատարվել նաև Շիրակի մարզի բնակիչների կողմից ՄԻՊ գրասենյակ հաճախակի ուղղվող հարցերին։


