Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 3 մլն 905 հազար դրամ

23.10.2025

 Մինչև 2026 թվականը ՀՀ կառավարության որդեգրած ռազմավարական ծրագրով, պետք է առնվազն 500 նախադպրոցական հաստատություն կառուցվի, վերակառուցվի, հիմնանորոգվի։ Ծրագրի շրջանակներում արդեն ընտրվել է 490 հաստատություն։ Ցանկի համալրումը կրում է շարունակական բնույթ և շարունակաբար ավելանում է այն հաստատությունների քանակը, որոնց ներկայիս շենքային պայմանները սեյսմակայունության տեսանկյունից ունեն 1-ին կամ 2-րդ մակարդակի խոցելիություն, այսինքն չեն պահանջում սեյսմազինվածության բարձրացում։ Այդպիսի մանկապարտեզներից 37-ի շենքերը վերանորոգելու/հիմնանորոգվելու համար անհրաժեշտ է ձեռք բերել տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթեր։
☑Շիրակի մարզում ընտրվել է 3 մանկապարտեզ։ Կառավարության այսօրվա որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 3 մլն 905 հազար դրամ 3 մանկապարտեզների վերանորոգման/հիմնանորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի կազմման համար։
Այդ մանկապարտեզներն են՝
«Լապտերիկ մսուր- մանկապարտեզ» ՀՈԱԿ - 2 մլն 59 հազար դրամ
«Արևիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ – 180 հազար դրամ
«Սառնաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ – 1 մլն 666 հազար դրամ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-15 17:55:04