Նորություններ
Շիրակի մարզի Արթիկի համայնքային մարզադպրոցում կայացել է բասկետբոլի սպարտակիադայի միջմարզային փուլի մրցումները
24.10.2025
Շիրակի մարզի Արթիկի համայնքային մարզադպրոցում կայացել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների սովորողների միջև սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով նախատեսված բասկետբոլի միջմարզային փուլի մրցումները։
Միջոցառմանը մասնակցել են Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի տղաների ու աղջիկների թիմերը։ Մրցապայքարի արդյունքում նոյեմբերի 18-21-ը Երևանում կայանալիք սպարտակիադայի եզրափակիչ փուլի մրցումներին մասնակցելու իրավունք են ստացել Շիրակի մարզը ներկայացնող «Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի», Լոռու մարզը ներկայացնող «Տաշիրի ավագ դպրոցի» և «Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցի» թիմերը։










