Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրեցի Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամատի Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր

29.10.2025

 Գյումրեցի Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամատի Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
Հայաստանն առաջին մեդալն է նվաճում ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում:
Կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել է 85 կգ, 89 կգ, 91 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում Գրիգորյանն արժանացել է ոսկե մեդալի: Հրում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրել է 112 կգ, 116 կգ, 123 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում նա կրկին առաջինն է:
Երկամարտի ոսկե մեդալին Ալեքսանդրան արժանացել է 214 կգ արդյունքով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-15 17:55:04