Նորություններ
Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
30.10.2025
Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են գտնվել աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։ Քաղաքացիները մարզպետի տեղակալին դիմել են ֆինանսական աջակցության, բնակարանային, հողային և անձնական մի շարք հարցերով։
Մի շարք խնդիրներ տեղում քննարկվել և լուծում են ստացել, որոշ հարցերի լուծմամբ պատասխանատուները կզբաղվեն առաջիկա օրերիր ընթացքում, անդրադարձ կկատարվի բարձրացված բոլոր հարցերին։














