Նորություններ
Շիրակի մարզպետը մասնակցել է ՀՀ ՏԿԵ -ում անցկացված հերթական խորհրդակցությանը
30.10.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ այսօր մարզպետների մասնակցությամբ անցկացված հերթական խորհրդակցությանը։
Քննարկվել են 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, ՏԿԵՆ բյուջեի կազմման, մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացվող ծրագրերի կատարողականների վերաբերյալ հարցերը։
Նախարարը հանձնարարել է ակտիվացնել հավաքագրումների գործընթացը՝ տարեվերջին բարձր կատարողականներ ապահովելու նպատակով։
Քննարկվել են նաև համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի, հրատապ աշխատանքների հետ կապված հարցեր։








