Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Շիրակի մարզպետը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի՝ 2026-ի պետական բյուջեի նախնական քննարկմանը

31.10.2025

 ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի՝ 2026-ի պետական բյուջեի նախնական քննարկմանը, ներկայացրել է 2026 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով Շիրակի մարզպետի աշխատակազմին և մարզային ենթակայության կազմակերպություններին նախատեսված հատկացումները։
Ըստ այդմ, 2026 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմին և մարզային ենթակայության կազմակերպություններին նախատեսվել է հատկացնելու 15 մլրդ 65 մլն 146 հազար դրամ, որը 2025 թվականի համեմատ աճել է 1 մլրդ 394 մլն 646.6 հազար դրամով, (աճը հիմնականում պայմանավորված է կրթության ոլորտով):
Մարզպետի աշխատակազմի կառավարման ապարատի պահպանման ծախսերի համար նախատեսվել է 517 մլն 330 հազար դրամ, որը 2025 թվականի համեմատ նվազել է 3 մլն 581.2 հազար դրամ։
Կրթության ոլորտ` 5 ծրագրի 17 միջոցառումների համար 2026 թվականին նախատեսվել է 13 մլրդ 453 մլն 513 հազար դրամ, որը 2025 թվականի համեմատ աճել է 1 մլրդ 405 մլն 826 հազար դրամով։
Նախադպրոցական կրթություն՝
2026 թվականին նախատեսվել է 244 մլն 736 հազար դրամ, որը 2025 թվականի համեմատ նվազել է 19 մլն 633.9 հազար դրամով:
Մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանում` նախատեսվել է 402 մլն 790 հազար դրամ։
Մարզի համայնքներին հատկացվող դոտացիաներ
Մարզի 6 համայնքներին նախնական հաշվարկով նախատեսվել է 12 մլրդ 84 մլն 342.1 հազար դրամ դոտացիա, որը 2025 թվականի նկատմամբ աճել է 1 մլրդ 388 մլն 229 հազար դրամով, այդ թվում՝
 Գյումրի - 4 մլրդ 453 մլն 637 հազար դրամ, որը 2025 թվականի նկատմամբ աճել է 438 մլն 146 հազար դրամով,
Արթիկ - 2 մլրդ 592 մլն 52 հազար դրամ, որը 2025 թվականի նկատմամբ աճել է 295 մլն 424 հազար դրամով,
Ախուրյան - 2 մլրդ 664 մլն 804 հազար դրամ, որը 2025 թվականի նկատմամբ աճել է 311 մլն 506 հազար դրամով,
Անի - 1 մլրդ 122 մլն 354 հազար դրամ, որը 2025 թվականի նկատմամբ աճել է 127 մլն 545 հազար դրամով,
Աշոցք - 753 մլն 983 հազար դրամ, որը 2025 թվականի նկատմամբ աճել է 153 մլն 43 հազար դրամով,
Ամասիա - 497 մլն 509 հազար դրամ, որը 2025 թվականի նկատմամբ աճել է 62 մլն 563 հազար դրամով:

Մանրամասներ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-27 17:49:58