Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրեցի Աննա Ամրոյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր

02.11.2025

Գյումրեցի Աննա Ամրոյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր
Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը մասնակցող ՀՀ հավաքական թիմի կազմում այսօր մրցահարթակ ելավ Շիրակի մարզի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան 77կգ քաշային կարգի ծանրորդուհի Աննա Ամրոյանը։
Մեր մարզուհին երկամարտի 228 կգ արդյունքով դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր։․
Հրում վարժաձևում գլխավերևում պահելով 130 կգ-անոց ծանրաձողը` Աննան նվաճեց «փոքր» արծաթե մեդալ։
Աննա Ամրոյանի անձնական մարզիչը Քրիստինե Պետրոսյանն է։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-27 17:49:58