Նորություններ
Գյումրեցի ծանրորդուհի Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
03.11.2025
Գյումրեցի ծանրորդուհի Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
ՀՀ հավաքական հավաքական թիմի կազմում՝ Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցումային 7-րդ օրը, մրցահարթակ դուրս եկավ Շիրակի մարզի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան, 86 կգ քաշային կարգի ծանրորդուհի Էմմա Պողոսյանը։ Մեր մարզուհին երկամարտի 241 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Էմման «փոքր» մեդալներ նվաճեց նաև առանձին վարժաձևերում՝ «պոկում» 105 կգ՝ բրոնզ և «հրում» 136 կգ՝ ոսկի։
Էմմա Պողոսյանի անձնական մարզիչը ՀՀ վաստակավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն է։


