Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրեցի ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

04.11.2025

 Գյումրեցի ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Ալբանիայում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում ՀՀ հավաքական թիմի կազմում այսօր մրցահարթակ դուրս եկավ Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ներկայացուցիչ, 110 կգ քաշային կարգի ծանրորդ Գարիկ Կարապետյանը։
Գյումրեցի մարզիկը երկամարտի 397 կգ (182 կգ+215 կգ) արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Գարիկը «փոքր» ոսկե և արծաթե մեդալներ նվաճեց նաև առանձին վարժաձևերում։
Գարիկ Կարապետյանի անձնական մարզիչը՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Ալեքսան Կարապետյանն է։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-20 10:35:37