Նորություններ
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ լուծվել է Զարիշատ և Գտաշեն գյուղերի գյուղամիջյան ճանապարհների հարթեցման խնդիրը
05.11.2025
Ամասիա համայնք աշխատանքային այցի ընթացքում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին էին դիմել Զարիշատ և Գտաշեն գյուղերի բնակիչները՝ գյուղամիջյան ճանապարհների հարթեցման խնդրով: Մարզպետի հանձնարարությամբ, սեղմ ժամկետներում խնդիրն արդեն լուծված է։
#Հանդիպումներ_Շիրակի_մարզի_բոլոր_բնակավայրերում
Մասնավորապես, Զարիշատ բնակավայրում համայնքային միջոցներով կատարվել է հիմնական ճանապարհից դեպի գյուղ տանող հատվածի հարթեցում՝ ավազակոպճային խառնուրդով: Ճանապարհի այս հատվածը ցեխի պատճառով դժվարանցանելի էր դառնում հատկապես անձրևային եղանակների ժամանակ: Բնակավայրի փողոցներում ևս կատարվել են փոսալցումներ ու հարթեցման աշխատանքներ: Զարիշատ բնակավայրում հարթեցվել է ընդհանուր 1 կմ երկարությամբ ճանապարահատված:
Համայնքային միջոցներով և տեխնիկայով, Աշոցքի ԱՏՃՊ-ի հետ համատեղ՝ ավազակոպճային խառնուրդուվ գյուղամիջյան ճանապարհների փոսալցման և հարթեցման աշխատանքներ են իրականացվել նաև Ամասիա համայնքի Գտաշեն բնակավայրում: Չնայած գյուղամիջյան ճանապարհների հաճախակի բարեկարգման աշխատանքներին, առատ տեղումներից հետո, անձրևաջրերի հոսքի պատճառով գրունտային շերտի որոշ հատվածներ դարձել էին դժվարանցանելի: Գտաշեն բնակավայրում հարթեցվել է 1.5 կմ ճանապարահատված:
Համայնքային այցելությունների ընթացքում բնակիչների բարձրացրած բոլոր խնդիրները գտնվում են մարզպետի և համայնքային պատասխանատուների ուշադրության կետնրոնում: Քայլեր են ձեռնարկվում դրանց լուծման ուղղությամբ։


