Նորություններ
Քեթիում նոր պուրակ է բացվել
05.11.2025
Քեթիում նոր պուրակ է բացվել
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն Ախուրյան համայնքի ղեկավարի, աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուների հետ նախօրեին ներկա է գտնվել Ախուրյանի Քեթի բնակավայրում նոր կառուցված պուրակի բացման արարողությանը։
Համայնքի միջոցներով՝ 7մլն 700 հազար դրամ ներդրումով, բարեկարգվել է 500 քմ տարածքը, ցանկապատվել ու եզրագծվել: Հրապարակի կեսը հատկացվել է կանաչ գոտուն, մյուս կեսը սալիկապատվել՝ հեծանիվ, ինքնագլոր և այլ խաղասարքեր վարելու և քայլելու նպատակով: Տեղադրվել են շուրջ մեկ տասնյակ խաղասարքեր, զրուցարան: Անցկացվել են նորագույն լուծումներով լուսավորման և ջրատար համակարգեր:




















