Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ախուրյան համայնքում մեկնարկել է Կրաշեն, Ջաջուռ, Ջաջուռավան և Մեծ Սարիար բնակավայրերի սնող գազատարի կառուցման ծրագիրը

12.11.2025

 Ախուրյան համայնքում մեկնարկել է Կրաշեն, Ջաջուռ, Ջաջուռավան և Մեծ Սարիար բնակավայրերի սնող գազատարի կառուցման ծրագիրը:
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այսօր հետևել է Ախուրյան համայնքի «Կրաշեն, Ջաջուռ, Ջաջուռավան, Մեծ Սարիար բնակավայրերի սնող գազատարի կառուցում» սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին։
Սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է կառուցել 9,7 կմ երկարությամբ ստորգետնյա գազատար, որը կապահովի Կրաշեն, Ջաջուռ, Ջաջուռավան և Մեծ Սարիար բնակավայրերի միացումը գազամատակարարման միասնական ցանցին։
«Ուրախալին այն է, որ պետություն-համայնք համագործակցության արդյունքում այսօր կյանքի է կոչվում մի ծրագիր, որը երկար սպասված էր հատկապես այս բնակավայրերի բնակիչների համար։ Դուք տարիներ շարունակ բնական գազ չեք ունեցել, այսօր այն իրականություն է՝ Կառավարության ներդրումների և ձեր կողմից վճարված հարկերի արդյունքում։ Սուբվենցիոն այս ծրագիրը կարևոր ենթակառուցվածքային նախաձեռնություն է, որը կնպաստի բնակիչների կենցաղային պայմանների բարելավմանը, բնակավայրերի էներգետիկ ապահովության մակարդակի բարձրացմանն ու տնտեսական աշխուժացմանը։ Նպատակը մեկն է՝ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր երկիրը, մեր մարզը, մեր համայնքները և մեր ընտանիքները լինեն բարեկեցիկ»,- բնակիչների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 234 մլն 719 հազար 650 դրամ, Կառավարությունը տրամադրելու է գումարի 55 տոկոսը՝ 129 մլն 95 հազար 807 դրամ։ Մնացած մասը կծածկվի համայնքային միջոցներով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-21 15:39:58