Նորություններ
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի ու Ախուրյանի համայնքապետարանի աջակցությամբ անցկացվեց «Մարզային գավաթ» լեռնային հեծանվասպորտի 12-րդ մրցաշարը
17.11.2025
Հեծանվորդների ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի ու Ախուրյանի համայնքապետարանի աջակցությամբ Շիրակի մարզում նախօրեին անցկացվեց «Մարզային գավաթ» լեռնային հեծանվասպորտի 12-րդ մրցաշարը։ Մրցումների մեկնարկի և վերջնարկի վայր ընտրված էր Ախուրյան համայնքի Մեծ Սարիար բնակավայրը։ 30 կմ երկարությամբ մրցուղին անցնում էր Շիրակի մարզի Ախուրյան և Աշոցք համայնքների Մեծ Սարիար, Արփենի, Բաշգյուղ և Փոքր Սարիար բնակավայրերի միջև ընկած լեռնային ճանապարհներով։
Հեծանվավազքին մասնակցում էին 23 ներկայացուցիչներ Երևանից, ՀՀ մարզերից ինչպես նաև Ռուսաստանի դաշնությունից։ 1 ժամ 37 րոպե արդյունքով վերջնագիծ առաջինը հասավ ՌԴ-ի ներկայացուցիչ Վ․ Սոլովյովը։












