Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐՈԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

17.11.2025

 Սիրելի՛ ուսանողներ,
Շնորհավորում եմ ձեզ Ուսանողության օրվա առթիվ։
Երիտասարդության ստեղծագործ միտքն ու նորարարական ձգտումները յուրաքանչյուր հասարակության կարևորագույն հենքն են, ուսանողությունը կյանքի այն հատվածն է, որն ազատ մտածելու, բացահայտելու, ստեղծելու և աշխարհը փոխելու ժամանակաշրջան է բոլորի համար։ Դուք եք ձևավորում մեր երկրի ապագան՝ նոր գաղափարներով, գիտելիքով և համարձակությամբ։ Ձեր յուրաքանչյուր նախաձեռնություն և ձեռքբերում արժեքավոր ներդրում է մեր մարզի, մեր երկրի զարգացման գործում։
Այսօր կրթությունը միայն մասնագիտական գիտելիք չէ, այն մտածողություն է, կյանքի հանդեպ մոտեցում, արժեքային համակարգ և պատասխանատվություն՝ սեփական կյանքի ու հանրային առաջընթացի հանդեպ։
Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիդ՝ մաղթում եմ նպատակասլացություն, ստեղծագործ միտք, աշխատասիրություն և փորձությունները հաղթահարելու ամուր կամք։
Թո՜ղ ձեր ջանքերը պսակվեն հաջողություններով, ուսանողական կյանքը տանի վստահության ճանապարհով, փորձ ու նախաձեռնողականություն տա, ձեր յուրաքանչյուր օրը լինի գիտելիքով զինվելու, ինքնազարգանալու և նպատակներին հասնելու նոր հնարավորություն։
Շնորհավոր Ուսանողության օր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-21 15:39:58