Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այցելել է «Գյումրու թիվ 3 արհեստագործական պետական ուսումնարան»

21.11.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր այցելել է «Գյումրու թիվ 3 արհեստագործական պետական ուսումնարան»։ Տնօրեն Արտաշես Մինասյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է ուսումնարանում, ծանոթացել աշխատանքներին, զրուցել դասախոսական անձնակազմի հետ և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։
«Միջին մասնագիտական կրթությունը մեր երկրի զարգացման կարևոր հիմքերից է, որի պահանջարկն այսօր առավել քան ունենք։ Ժամանակակից շուկան պահանջում է հմուտ, գործնական կարողություններով օժտված կադրեր, մեր նպատակը հենց որակյալ կադրեր ունենալն է։ Պետության հետ համատեղ ջանքերով շարունակելու ենք ստեղծել պայմաններ, որպեսզի մեր ուսումնական հաստատությունները ժամանակի պահանջներով առաջ շարժվեն, արդիական պայմաններ ունենան, իսկ երիտասարդները վստահ լինեն, որ իրենց ստացած մասնագիտական գիտելիքներով աշխատաշուկայում իրենց տեղը կունենան։ Գյումրու թիվ 3 արհեստագործական ուսումնարանը տարիներ շարունակ պատրաստում է հմուտ և պահանջված մասնագետներ։ Վստահ եմ՝ շարունակելու եք ձեր գիտելիքներն ու հմտությունները ներդնել բանիմաց սերունդ դաստիարակելու գործում»,- նշել է Շիրակի մարզպետը։
Նշենք, որ ուսումնական հաստատությունն ունի 312 ուսանող, իրականացնում է բազմաճյուղային միջին մասագիտական կրթական ծրագրեր՝ 8 մասնագիտությամբ՝ ոսկերչություն, քարերի փորագրություն, փայտի փորագրություն, ատաղձագործություն, ասեղնագործություն, վարսահարդարում, խոհարարություն, կահույքագործություն։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-25 16:02:09