Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու «Բեռլին պոլիկլինիկայում» բացվել է նոր ռենտգեն կաբինետ

21.11.2025

 Գյումրու «Բեռլին պոլիկլինիկայում» այսօր բացվել է նոր ռենտգեն կաբինետ։ Բացման արարողությանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Ազգային ժողովի պատգամավոր Էմմա Պալյանը, Գյումրու «Ռոտարի ակումբի» պատասխանատուները: Կաբինետը համալրված է նոր թվային ռենտգեն սարքավորումով, որը ձեռք է բերվել «Ռոտարի ակումբի» տրամադրած միջոցներով։
«Ամենկարևոր բարեգործությունը առողջապահության ոլորտում արված բարեգործությունն է, դա մարզի համար է, մարզի ազգաբնակչության բուժզննման, որը թույլ կտա ապահովել ճշգրիտ ախտորոշում և բարձր որակի բժշկական սպասարկում։ Այս ներդրումը կարևոր քայլ է մարզի առողջապահական համակարգի արդիականացման և բնակչության առողջության պահպանման ուղղությամբ։ Վստահ եմ, որ նոր սարքը զգալիորեն կբարձրացնի պոլիկլինիկայի գործունեության արդյունավետությունը և կնպաստի հիվանդների առողջության պահպանմանը»,- ընդգծել է Դավիթ Առուշանյանը:
Շուրջ 18 մլն դրամ արժողությամբ թվային ռենտգեն սարքն իր նորարարական տեխնոլոգիայով թույլ է տալիս ապահովել բարձր ճշգրտությամբ արագ ախտորոշում, ինչը կնվազեցնի բուժառուների բուժման գործընթացի ժամանակահատվածը և կբարձրացնի ծառայությունների որակը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-25 16:02:09