Նորություններ
«Իմ կյանքը համայնքում-8» ծրագրի ամփոփման արարողությունն անցկացվել է Գյումրու թիվ 41 դպրոցում
28.11.2025
«Իմ կյանքը համայնքում-8» ծրագրի ամփոփման արարողությունն անցկացվել է Գյումրու թիվ 41 դպրոցում
Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանն այսօր ներկա է գտնվել ծրագրի ամփոփման տոնական միջոցառմանը, որին մասնակցել է ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը,
մարզպետի աշխատակազմի, հիմնադրամի ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ, աշակերտներ։
Հոկտեմբերի 13-19-ը արդեն 8-րդ անգամ անցկացված «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի առանցքում հայրենաճանաչությունն է եղել, տեղանքի, մշակույթի, պատմության, ավանդույթների ուսումնասիրությունը:
Այս անգամ ծրագրին մասնակցել են 27 դպրոցների 80 սովորողներ՝ Երևանից և ՀՀ մարզերից։
Շիրակի մարզից ընդգրկված են եղել «Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցը» և «Ջրափիի միջնակարգ դպրոցը», այս դպրոցները հյուրընկալել, իսկ նրանց աշակերտներին ընդունել են Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում։
Ծրագրի իրականացման ընթացքում սովորողները, այցելելով տարբեր համայնքների դպրոցներ, ունեցել են հետաքրքիր օրեր, իրականացրել են տարբեր նախագծեր, ճանաչողական այցեր պատմամշակութային վայրեր, ինչը նպաստել է նրանց հայրենաճանաչությանը, հանդուրժողականության, ինքնուրույնության, համագործակցության և տարբեր կարողունակությաունների ձևավորմանը։
Իսկ այսօր ամփոփիչ միջոցառմանը մասնակցել են հանրապետության տարբեր մարզերի դպրոցներ` «Մարզերի գույներն ու համերը» խորագիրը կրող ցուցասրահում ներկայացնելով իրենց մարզի մշակույթը, արհեստը, արվեստն ու խոհանոցը։














