Նորություններ
Շիրակի մարզպետի աշխատակազմ նոյեմբեր ամսին քաղաքացիներից ստացվել է 139 դիմում
01.12.2025
Շիրակի մարզպետի աշխատակազմ 2025 թվականի նոյեմբեր ամսին քաղաքացիներից ստացված 139 դիմումներից 80-ը վերաբերվել է դրամական աջակցության տրամադրմանը։
Դիմումներն առնչվել են քաղաքաշինությանը, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման հարցերին (36), առողջապահության և սոցիալական ոլորտին (14), կրթությանը, մշակույթին և սպորտին (1), ՏԻՄ ոլորտին (7), գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերին (1)։
Դիմումներին տրվել են պարզաբանումներ, 19 դիմում քննարկման փուլում է։


