Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գուսանագյուղում բացվել է hուշակոթող՝ նվիրված զոհված զինծառայողների հիշատակին

06.12.2025

 Գուսանագյուղում բացվել է hուշակոթող՝ նվիրված զոհված զինծառայողների հիշատակին
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի պատասխանատուների հետ այսօր ներկա է գտնվել Գուսանագյուղի նոր հուշակոթողի բացման արարողությանը` նվիրված գյուղի հերոս զավակների հիշատակին՝ Հայկ Խաչատրյանին, Տոնական Տոնոյանին և Վահան Սահակյանին։
Մինչ հուշակոթողի բացումը գյուղի եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստի կարգ։
Դավիթ Առուշանյանը խոսքում ընդգծել է, որ հերոսների անունները երբեք չեն մոռացվելու և Գուսանագյուղի երեք որդիների հիշատակը ապագա սերունդների համար միշտ լինելու է հայրենասիրության խորհրդանիշ, հուշակոթողը ոչ միայն հիշատակի վայր է, այլև պարտավորեցնող հիշեցում՝ արժևորելու խաղաղությունն ու զինծառայողների նվիրումը, իսկ ապրողներին մնում է արարել ու աշխատել ավելի լավ հայրենիք կառուցելու համար, այս կերպ միայն հնարավոր կլինի արժանի լինել նրանց անձնազոհությանը։
Համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը ևս նշել է, որ պետք է հերոս տղաների հիշատակը վառ պահել, քանզի նրանց կյանքի գնով է, որ այսօր ունենք խաղաղություն, սահմանին չկա կրակոց, որդուն Ազգային բանակ ճանապարհած ծնողը քնում է հանգիստ ու ապահով։
Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշարձանի առջև։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-12 18:00:03