Նորություններ
Շիրակի մարզպետը մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարարի գլխավորությամբ անցկացված հերթական խորհրդակցությանը
11.12.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ մարզպետների հետ անցկացված հերթական խորհրդակցությանը, որ ժամանակ քննարկվել են տարեվերջյան կատարողականները։
Անդրադարձ է կատարվել 2025 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, ՏԿԵՆ բյուջեի կազմում մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացվող ծրագրերի կատարողականների ցուցանիշներին։
Նախարարը հանձնարարել է գործադրել բոլոր ջանքերը և մինչև տարեվերջ ապահովել բարձր կատարողականներ։
Քննարկվել են աշխատանքային մի շարք այլ հարցեր։










