Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն աշխատանքային այցով եղել է Անի համայնքում

12.12.2025

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ աշխատանքային այցով այսօր եղել է Անի համայնքում: Համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի ուղեկությամբ դիտարկվել են համայնքում իրականացված աշխատանանքերը։

Արման Սարիբեկյանը մարզպետին է ներկայացրել Հրանտ Շահինյան փողոցում իրականացված շինարարությանն առնչվող մտահոգությունները։ Շինարարությունը չնայած ավարտվել է, սակայն արձանագրված թերությունների պատճառով ավարտական ակտ չի ստորագրվի: Փաստաթղթային փաթեթը կամբողջացվի եղանակաները տաքանալուն պես շինարարի կողմից թերությունների վերացումից հետո։
Մարզպետը եղել է նաև Արկադի Տեր-Թադևոսյան 20, Մադաթյան 15 և 16 շենքերի հարակից բակային տարածքում, որտեղ բարերար Արագած Պապոյանի նախաձեռնությամբ ու ֆինանսական աջակցությամբ կառուցվել է խաղահրապարակ, ճեմուղի, բարեկարգվել և սալիկապատվել է տարածքը, տեղադրվել են բնակիչների ժամանցն ապահովող տաղավարներ: Արման Սարիբեկյանը մարզպետին է ներկայացրել համայնք-բարերար համագործակցության արդյունքում բարեկարգված տարածքն ու խաղահրապարակը:
Դավիթ Առուշանյանը գոհունակությունն է հատնել կատարված աշխատանքների առնչությամբ և կարևորել ցանկացած համագործակցություն, որի վերջնարդյունքում շահելու է համայնքն ու բնակավայրերը։
Մարզպետին է ներկայացվել նաև Մարալիկի կենտրոնական հատվածում Աշոտ Ողորմած թագավորի և Խոսրովանուշ թագուհու արձանները։
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացրել է համայնքապետարարանը, իսկ նախաձեռնության հեղինակները ՌԴ Մագնիտոգորսկ քաղաքում բնակվող ծնունդով մարալիկցիներն են: Աջակցել են նաև ՌԴ տարբեր քաղաքներում գործունեություն ծավալած մարալիկցիներ:
Մարզպետը ողջունել է գաղափարը՝ կարևորելով արահետների կառուցումն ու զրուցարարանների տեղադրումը՝ տարածքն առավել գրավիչ ու ամբողջական դարձնելու համար:
Այնուհետև Շիրակի մարզպետն ու համայնքի ղեկավարն այցելել են «Անի» համալիր մարզադպրոց, որն ամբողջությամբ կահավորվել է ԿԳՄՍՆ-ի կողմից: Տրամադրվել է ավելի քան 33 կտոր մարզագույք՝ վազքուղիներ, թենիսի սեղաններ, մարզման բազմաբնույթ սարքեր, ծանրամարտի քարեր, ձող, գնդակներ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-05 15:58:49