Նորություններ
«Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում» - 2026
15.12.2025
Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը հայտարարում է «Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում փոքր ձեռնարկությունների և մասնագիտական կրթությունների հայտադիմումների ընդունման մեկնարկը։
Ծրագիրը նախատեսում է ֆինանսավորել՝
40 փոքր ձեռնարկություն (նախապատվությունը կտրվի գյուղատնտեսական, արտադրական ոլորտներին և նորարարական գաղափարներին)
15 մասնագիտական կրթություն
Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից բռնի տեղահանված 18-65 տարեկան խոցելի կանայք, ինչպես նաև 2020թ․ պատերազմում զոհված կամ դրան հաջորդող ռազմական գործողությունների հետևանքով 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների կանայք և մայրերը, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն կամ ունեն փոքր ձեռնարկություն ստեղծելու մտադրություն։
Փոքր ձեռնարկատիրական ծրագրերը դիտարկելիս նախապատվությունը կտրվի գյուղատնտեսական, արտադրական ոլորտներին և նորարարական գաղափարներին:
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2026 թվականի հունվարի 12, ժամը` 23։59։
Ծրագրի պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
https://rb.gy/jo36f9
Մասնակցության հայտի հղումը ստորև՝
https://forms.gle/i1v3PFzvEjAgHMeL6


