Նորություններ
Հիմնանորոգվել է Անի համայնքի Մարալիկ բնակավայրի Հր․ Շահինյան փողոցը
18.12.2025
ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով՝ պետություն-համայնք համագործակցությամբ, հիմնանորոգվել է Անի համայնքի Մարալիկ բնակավայրի Հր․ Շահինյան փողոցը, ենթածրագրի պայմանագրային արժեքը շուրջ 249 մլն դրամ է։
Համայնքային միջոցներով անցկացվել է նաև փողոցի լուսավորության համակարգը։ 1․5 մլն դրամի շրջանակներում տեղադրվել են 36 լուսարձակներ, գումար է նախատեսվել նաև գովազդային վահանակների տեղադրման համար, որոնց վրա արտացոլված են Անի համայնքի պատմամշակութային վայրերը։


