Նորություններ
Կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին տրամադրվել է 1 մլրդ 500 մլն 909 հազար դրամ
18.12.2025
Կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին տրամադրված 1 մլրդ 500 մլն 909 հազար դրամը նախատեսվել է 72 ենթածրագրերով 24 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակին։ 24 սուբվենցիոն ծրագրերի համար պետություն-համայնք ներդրումն ընդհանուր կազմել է 2 մլրդ 659 մլն 722 հազար դրամ։
Այդ ծրագրերն են
Աշոցք համայնքի Ղազանչի, Գոգհովիտ, Զույգաղբյուր և Ցողամարգ բնակավայրերի խմելու ջրագծերի վերանորոգման աշխատանքներ - 29 181,4
Աշոցք համայնքի Ձորաշեն, Սարապատ և Կաքավասար բնակավայրերի համայնքային կենտրոնների վերակառուցում - 26 291,4
Աշոցք համայնքի Ցողամարգ, Կարմրավան և Զույգաղբյուր բնակավայրերի բնական գազի ներքին ցանցի կառուցում /Կարմրավան և Զույգաղբյուր բնակավայրեր/ - 35 646,4
Աշոցք համայնքի Կրասար, Սիզավետ, Սարագյուղ, Հարթաշեն, Գոգհովիտ, Բաշգյուղ և Մուսայելյան բնակավայրերի փողոցների տուֆ քարով սալարկում - 83 127,2
Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրի կենտրոնական հրապարակի և Մեծ Սեպասար բնակավայրի 1-ին փողոցի ասֆալտապատում /Աշոցք բնակավայրի կենտրոնական հրապարակ/ - 37 620,0
Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրի 1-ին փողոց 1-ին անցուղու և 5 բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքներ - 48 893,6
Աշոցք համայնքի Կրասար, Սիզավետ, Սարագյուղ, Հարթաշեն, Գոգհովիտ, Բաշգյուղ և Մուսայելյան բնակավայրերի փողոցների տուֆ քարով սալարկում /Սիզավետ և Սարագյուղ բնակավայրեր/ - 52 461,1
Աշոցք համայնքի Փոքր Սարիար, Կաքավասար, Թավշուտ, Սիզավետ, Զույգաղբյուր, Սալուտ և Արփենի բնակավայրերում լուսավորության համակարգի կառուցում - 16 533,0
Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի Հայասա թաղամասի, Բերդաշեն բնակավայրի խմելու ջրագծի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ /Ամասիա բնակավայրի Հայասա թաղամաս/ - 38 062,6
Ախուրյան համայնքի 10 բնակավայրերի մանկապարտեզների տարածքների բարեկարգում, կեղտաջրերի հեռացում, ջեռուցման համակարգերի տեղադրում /Ջաջուռ, Ջաջուռավան, Շիրակ, Մարմաշեն և Վահրամաբերդ բնակավայրեր/ - 53 922,6
Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Մինաս Ավետիսյան 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների,Եղիշե Չարենց, Կոմիտաս, Պարույր Սևակ, Ախուրյանի խճուղի 2-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքներ - 64 350,4
Ախուրյան համայնքի Հովիտ, Բասեն և Երազգավորս բնակավայրերի ոռոգման ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ /Բասեն բնակավայր/ - 128 810,5
Ախուրյան համայնքի Նոր Ախուրյան թաղամասի և Չարենց փողոցի, Կրաշեն բնակավայրի կոյուղագծերի կառուցում - 28 607,8
Ախուրյան համայնքի Հովունի բնակավայրի Սբ. Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհի և Հացիկ բնակավայրի 13-րդ փողոցի ասֆալտապատում /Հովունի բնակավայր/ - 11 419,9
Ախուրյան համայնքի Ազատան և Փոքրաշեն բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքներ /Փոքրաշեն բնակավայր/ - 43 724,6
Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայրի և Առափի բնակավայրի հին թաղամասի գազաֆիկացման աշխատանքներ /Ղարիբջանյան բնակավայր/ - 98 033,7
Գյումրի համայնքի ՀՈԱԿ-ների և բակերի կարիքների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում - 8 743,5
Արթիկ համայնքի Անուշավան և Վարդաքար բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցում - 48 471,2
Արթիկ համայնքի 14 բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատում /Արթիկ բնակավայրի Կասյան, Մաշտոց և Նժդեհ փող, Հովտաշեն, Հառիճ, Մեծ Մանթաշ, Գեղանիստ և Գետափ բնակավայրեր/ - 126 985,2
Արթիկ համայնքի 5 բնակավայրերում խմելու ջրագծերի հիմնանորոգում /Լեռնակերտ, Պեմզաշեն, Փոքր Մանթաշ, Արևշատ բնակավայրեր/ - 170 736,1
Արթիկ համայնքի Արթիկ բնակավայրի Բաղրամյան փողոցի ասֆալտապատում և Գարեգին Նժդեհի փողոցի վերջնամասի մայթերի կառուցում - 121 295,6
Անի համայնքի Սարակապ բնակավայրի խմելու ջրի համակարգի կառուցում, սահմանամերձ Բագրավան բնակավայրից Անիավան-Անիպեմզա բնակավայրերը սնուցող ջրատարի անցկացում /Բագրավան բնակավայրից Անիավան-Անիպեմզա բնակավայրերը սնուցող ջրատարի անցկացում/ - 20 326,6
Անի համայնքի Մարալիկ բնակավայրի Հր․ Շահինյան փողոցի հիմնանորոգում, Սառնաղբյուր, Սարակապ և Հայկաձոր բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատում /Սառնաղբյուր, Սարակապ և Հայկաձոր բնակավայրեր/ - 183 052,9
Անի համայնքի Մարալիկ բնակավայրերի 4 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներ - 24 611,7


