Նորություններ
Շիրակի մարզպետը Շրջակա միջավայրի նախարարի հետ այցելել է Գյումրու «Երեխաների տուն»
23.12.2025
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի հետ, Ամանորին ընդառաջ այցելել է Գյումրու «Երեխաների տուն»։
Հյուրերը ներկա են գտնվել ամանորյա նախատոնական միջոցառմանը, շփվել երեխաների հետ՝ նրանց մաղթելով խաղաղ մանկություն։
Այցի ընթացքում տնօրեն Լիդիա Մարտիրոսյանը նախարարին ու մարզպետին ներկայացրել է կենտրոնի աշխատանքները, պայմաններն ու երեխաների առօրյան։ «Երեխաների տանը» այժմ 125 երեխա է բնակվում։








