Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովը գումարել է հերթական նիստը

24.12.2025

 Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովը մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ դեկտեմբերի 24-ին գումարել է հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են 2025 թվականի ձմեռային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքի, պլանային առաջադրանքների ու դրանց կատարման մասին և կազմակերպչական բնույթի այլ հարցեր:
Նիստին ներկա են գտնվել մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու բաժնի պետ Մանվել Խաչատրյանը, ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Շիրակի մարզի զինվորական կոմիսար Մուշեղ Ասատրյանը, ՀՀ ոստիկանության ՀՈԳՎ Շիրակի մարզի 7 բաժինների պետերը։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների համաձայն, քննարկվել են նաև համապատասխան կարգավիճակ ունեցող զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումներ տրամադրելու, ազատելու մասին հարցեր, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան եզրակացություններ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-26 15:50:54