Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարությունը Շիրակի մարզի հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման համար նախատեսված 264 մլն 400 հազարից հատկացրել է 40 մլն 315 հազար դարամ

25.12.2025

 Կառավարության որոշմամբ 2024 և 2025 թթ մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման համար Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 264 մլն 415 հազար դրամ գումար, որից 40 մլն 315 հազար դրամ գումարը տրամադրվել է այսօր։
Կառավարության որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2024 և 2025 թվականներին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցում տրամադրելու և վնասը որոշակի չափով մեղմելու անհրաժեշտությամբ պայմանավորված և հաշվի առնելով այն հագամանքը, որ ակնկալվող բերքի 40%-ից ավելի կորուստն ունեցել է էական ֆինանսական ազդեցություն հողօգտագործողների համար՝ փոխհատուցում է տրամադրվել այն հողօգտագործողներին, որոնց ցանքատարածություններում և այգետարածքներում գյուղատնտեսական մշակաբույսերին կարկտահարության հասցրած վնասը կազմել է 40-100%:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-26 15:50:54