Նորություններ
2025 թվականին Շիրակի մարզպետի աշխատակազմ քաղաքացիներից ստացվել է 1903 դիմում
30.12.2025
Շիրակի մարզպետի աշխատակազմ 2025 թվականի ընթացքում քաղաքացիներից ստացված 1903 դիմումներից 1236-ը վերաբերվել է դրամական աջակցության տրամադրմանը։
Դիմումներն առնչվել են քաղաքաշինությանը (277), առողջապահությանը և սոցիալական ոլորտին (234), կրթությանը, մշակույթին և սպորտին (77), ՏԻՄ (43), գյուղատնտեսությանը և շրջակա միջավայրի պաշտպանությանը (21), այլ բնույթի հարցեր (15)։ Դիմումներին տրվել են պարզաբանումներ։
Նշենք, որ դեկտեմբեր ամսին քաղաքացիներից ստացված դիմումների թիվը 134 է եղել։ 2025 թվականին քաղաքացիներից ամենաշատ դիմումներ ստացվել են հունվար ամսին։


