(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
31.12.2025
Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21.30-ի դրությամբ, Շիրակի մարզում շարունակվում են ինտենսիվ տեղումները, բոլոր տարածաշրջաններում ձյուն է, Աշոցքի, Ջաջուռի հատվածում բուք է։ Մարզի ճանապարհները սպասարկող կազմակերպությունները իրականացնում են շուրջօրյա հերթապահություն՝ կատարելով ձմեռային սպասարկման աշխատանքներ։ Ուժեղացված հերթապահությունը շարունակվելու է նաև տոնական օրերին։ Հաշվի առնելով, որ հանրապետության տարածքում ձյան տեղումներ են, որոշ ճանապարհներին՝ բուք, վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, վարել դանդաղ, պահպանել տարածություն դիմացի մեքենայից, կտրուկ չարգելակել։ Տոնական տրամադրություն և անփորձանք երթևեկություն ենք մաղթում բոլորին։
← Վերադառնալ ցուցակին
↑ Դեպի վեր
Դուք հնարավորություն ունեք առցանց ռեժիմում ուղարկել Ձեր դիմումներն, առաջարկություներն ու նամակները
Մարզպետարան ուղղված Ձեր պաշտոնական դիմումը այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե պետական որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել: