Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

06.01.2026

 ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ շիրակցիներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։
Քրիստոսի հրաշափառ ծնունդը քրիստոնեական հավատքի խորագույն խորհուրդներից մեկն է և մեզ կոչ է անում ապրել սիրով, հավատով ու պատասխանատվությամբ՝ միմյանց և մեր հայրենիքի հանդեպ։ Այն ամրապնդում է մարդասիրական արժեքները և խաղաղության ու համերաշխության ոգին տարածում հասարակության մեջ։
Այս օրը հիշեցնում է հավատքի, համբերության և միասնականության կարևորության մասին, որոնք առավել քան երբևէ անհրաժեշտ են մեր հասարակությանը։
Թո՛ղ Սուրբ Ծննդյան օրհնությունը խաղաղություն ու կայունություն բերի Ձեր ընտանիքներին, առողջություն՝ յուրաքանչյուրին, իսկ մեր մարզին՝ շարունակական զարգացում, միասնություն և նոր ձեռքբերումներ։
Թո՛ղ Աստծո օրհնությունն ու խաղաղությունը մշտապես ուղեկից լինեն Ձեզ։
Շնորհավոր Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն։
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-08 17:27:13