Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ներկա է գտնվել «Նասիբյան կլինիկայի» բացման արարողությանը
17.01.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ներկա է գտնվել «Նասիբյան կլինիկայի» բացման արարողությանը։
Մարզպետը շնորհավորել է կլինիկայի հիմնադիրներին՝ կարևորելով մասնավոր նախաձեռնությունների դերը մարզում առողջապահական ծառայությունների զարգացման և որակի բարձրացման գործում։
Դավիթ Առուշանյանը նշել է, որ ժամանակակից սարքավորումներով հագեցած և մասնագիտական թիմ ունեցող մասնավոր կլինիկաների բացումը նպաստում է բնակչության համար արդյունավետ և մրցունակ բժշկական օգնության ապահովմանը, այն հերթական կարևոր քայլն է Շիրակի մարզում առողջապահական ծառայությունների ընդլայնման և արդիականացման ուղղությամբ, ինչը ևս մեկ հնարավորություն է հիվանդների հոսքը դեպի մայրաքաղաք կրճատելու և տեղում լիարժեք բուժելու առումով։
























