Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը
21.01.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մոտ այսօր կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են գտնվել աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։
Քննարկվել են սոցիալական, բնակարանային, առողջապահական և համայնքային նշանակության մի շարք հարցեր։ Քաղաքացիները մարզպետին ներկայացրել են մի շարք խնդիրներ, որոնք առնչվել են անօթևանությանը, զբաղվածության ապահովմանը, ինչպես նաև ֆինանսական աջակցության տրամադրմանը։ Բարձրացվել են նաև անձնական բնույթի հարցեր։
Դավիթ Առուշանյանը լսել է քաղաքացիներին, տվել անհրաժեշտ պարզաբանումներ և հանձնարարել համապատասխան ոլորտների պատասխանատուներին ուսումնասիրել ներկայացված հարցերը։ Մի շարք խնդիրներ տեղում լուծում են ստացել, իսկ որոշ հարցեր կքննարկվեն լրացուցիչ։
















