Նորություններ
Կառավարության նիստին անդրադարձ է կատարվել «Շիրակ» օդանավակայանի ենթակառուցվածքների բարեկարգմանը և զարգացմանն ուղղված միջոցառումներին
22.01.2026
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել «Շիրակ» օդանավակայանի ենթակառուցվածքների բարեկարգմանը և զարգացմանն ուղղված միջոցառումներին։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կարևորել է օդանավակայանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։
Նշենք, որ Կառավարությունը 2025-ին հաստատել է «ՀՀ օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը», որի նպատակն օդային ճանապարհով նոր ուղղություններից ժամանող ուղևորների թվի աճը խթանելն է։ Աջակցության ծրագրով ֆինանսական օժանդակություն է տրամադրվում այն ավիաընկերություններին, որոնք կփոխադրեն օդային ուղևորներին նոր ուղղություններից Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններ։ Ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է նոր ուղղությունից փոխադրվող և ՀՀ մուտք գործած 2 տարեկանից բարձր տարիք ունեցող յուրաքանչյուր օդային ուղևորի համար՝ Գյումրու «Շիրակ» օդանավակայան՝ 15 հազար դրամ, Երևանի «Զվարթնոց» օդանավակայան՝ 20 հազար դրամ։
Այժմ «Շիրակ» օդանավակայանը չվերթեր է սպասարկում դեպի Լառնակա, Կիպրոս: Չվերթերն իրականացնում է հունգարական բյուջետային «Wizz Air» ավիաընկերությունը։
Մանրամասները տեսանյութում


