(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
23.01.2026
Հունվարի 23-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան։ Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոշ հատվածներում գետնաբուք է, առկա է մերկասառույց։ Մարզի ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները աշխատում են արտակարգ ռեժիմով, շարունակվում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Արփի լճի և Աշոցքի տարածաշրջաններում առատ տեղումներ են։ Գյումրի-Բավրա-ՀՀ սահման ճանապարհի Վարդաղբյուրի հենակետում շուջօրյա հերթապահություն է գործում։ Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով։
← Վերադառնալ ցուցակին
↑ Դեպի վեր
Դուք հնարավորություն ունեք առցանց ռեժիմում ուղարկել Ձեր դիմումներն, առաջարկություներն ու նամակները
Մարզպետարան ուղղված Ձեր պաշտոնական դիմումը այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե պետական որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել: