Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է սամբոյի Շիրակի մարզի պատանիների և դեռահասների ընտրական առաջնությունը

25.01.2026

 Գյումրի համայնքի «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզադահլիճում կայացել է սամբոյի Շիրակի մարզի պատանիների և դեռահասների ընտրական առաջնությունը։
Յուրաքանչյուր տարիքային խմբի 8-ական քաշային կարգերում ուժերը չափել են մարզի համայնքները և մարզական կազմակերպությունները ներկայացնող թիմերի սամբիստները։
Մրցումներում հաղթող և մրցանակակիր դարձած մարզիկները պարգևատրվել են Շիրակի մարզպետի հավաստագրերով։
Մրցումների արդյունքների հիմնան վրա կհամալրվեն Շիրակի մարզի դեռահասների և պատանիների հավաքական թիմերը։
Մարտի 7-ին Երևանում անցկացվող ՀՀ առաջնությանը առաջինը մրցագորգ կբարձրանան մարզի պատանեկան հավաքական թիմի անդամները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-27 11:52:46