Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

28.01.2026

Հարգելի՛ հայրենակիցներ,
Սիրելի՛ շիրակցիներ,

Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի՝ Բանակի օրվա առթիվ։
Հայաստանի Հանրապետության ազգային բանակը մեր պետության կենսական գործունեությունն ապահովող առանցքային և միասնական համակարգերից մեկն է։

Այն ոչ միայն ռազմական կառույց է, այլև ազգային կամքի, հայրենասիրության և ուժի մարմնավորում։

Բանակի ներկայությունն առօրյա կյանքում հաճախ մնում է աննկատ, սակայն հենց այդ լռության մեջ է թաքնված նրա ամենամեծ նշանակությունը։ Մինչ մենք ապրում ենք մեր սովորական կյանքով, կան մարդիկ, ովքեր լռությամբ կրում են անվտանգության ծանրությունը։ Նրանց աննկուն ծառայության շնորհիվ է նաև, որ մեր օրերը խաղաղ են։
Բանակը ոչ միայն զենք ու համազգեստ է, այլ պատասխանատվություն, զոհաբերություն և անտեսանելի աշխատանք, որի շնորհիվ մեր երկիրը կարող է ապրել, արարել ու առաջ նայել։
Զինվորն ու սպան ծառայությամբ ապացուցում են, որ հայրենիքի պաշտպանությունը սրբազան առաքելություն է, որը պահանջում է կարգապահություն և անսասան նվիրում պետական արժեքներին։

Շիրակցին մշտապես կանգնած է եղել բանակի կողքին՝ կռվի դաշտում հերոսանալով, աներեր պայքարելով, առաջնորդվելով հայրենասիրության և համազգային պատասխանատվության զգացումով, աջակցելով թե՛ առաջնագծում ծառայող զինվորներին, թե՛ թիկունքում իրականացվող աշխատանքներին։ Այդ ավանդը մեր մարզի համար հպարտության աղբյուր է և միասնականության լավագույն դրսևորումներից մեկը։

Իմ խոնարհումը հերոս հայորդիների հիշատակին, ովքեր չխնայեցին ամենաթակը՝ կյանքը։ Նրանց հզոր կամքը, նվիրվածությունը և անմնացորդ ծառայությունը հավերժ կմնան մեր ժողովրդի հիշողության մեջ՝ դառնալով ազգային արժանապատվության, հայրենասիրության ու միասնականության ամուր հիմք։

Թո՛ ղ հայկական բանակը շարունակաբար ամրապնդվի, զարգանա և կատարելագործվի՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի անվտանգության, անխախտ խաղաղության ու զարգացման։

Մաղթում եմ խաղաղ ծառայություն, առողջություն, տոկունություն և հաջողություններ բոլոր զինծառայողներին և նրանց ընտանիքներին, փառք ու պատիվ բոլորին։

Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՜ մեր փառապանծ բանակը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-30 17:02:23