Նորություններ
Շիրակի մարզպետի աշխատակազմ 2026 թվականի հունվար ամսին քաղաքացիներից ստացվել է 122 դիմում
02.02.2026
Շիրակի մարզպետի աշխատակազմ 2026 թվականի հունվար ամսին քաղաքացիներից ստացված 122 դիմումներից 87-ը վերաբերվել է դրամական աջակցության տրամադրմանը։
Դիմումներն առնչվել են քաղաքաշինությանը, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման հարցերին (16), առողջապահության և սոցիալական ոլորտին (15), գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերին (2), կրթությանը, մշակույթին և սպորտին (1), ՏԻՄ (1)։
Դիմումներին տրվել են պարզաբանումներ, 7 դիմում քննարկման փուլում է։


