Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Կառավարության նիստին խոսել է զբոսաշրջության բնագավառում գործունեություն ծավալող բոլոր օղակների աշխատանքի հսկողության մասին

12.02.2026

Կառավարության որոշմամբ այսօր հաստատվել է «Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում գրանցված զբոսաշրջային ծառայություններ մատուցողների տեղեկատվության բովանդակությունը, ներկայացման և վարման կարգն ու ձևերը»։
Էլեկտրոնային գրանցամատյանի ներդրումը հնարավորություն կտա ապահովել որակյալ ծառայությունների, հավասար մրցակցային դաշտի առկայությունը զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաև՝ առկա տեղեկատվության թափանցիկությունն ու հասանելիությունը։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կարևորելով օրենսդրական փոփոխություններն ու նոր կարգավորումները՝ ընդգծել է զբոսաշրջության բնագավառում գործունեություն ծավալող բոլոր օղակների աշխատանքի հսկողությունն ու հատկապես արտագնա տուրիզմի կազմակերպիչների աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը։

Տեսանյութ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-13 17:55:33