Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2026 թվականին պետությունը կշարունակի գյուղատնտեսության աջակցության քաղաքականությունը՝ գարնանացանի աշխատանքների ծախսերի 50 տոկոս սուբսիդավորմամբ

17.02.2026

2026 թվականին պետությունը կշարունակի գյուղատնտեսության աջակցության քաղաքականությունը՝ գարնանացանի աշխատանքների ծախսերի 50 տոկոս սուբսիդավորմամբ։ Ծրագիրը միտված է խթանելու հացահատիկային և այլ ռազմավարական մշակաբույսերի արտադրությունը, բարձրացնելու գյուղացիական տնտեսությունների արդյունավետությունն ու ապահովելու պարենային անվտանգությունը։
Փետրվարի 15-ից մեկնարկել է 2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության պայմանագրերի կնքման գործընթացը։ 2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրության ենթակա են ծիրանի, խաղողի, խնձորի, դեղձի, սալորի, սեխի, ձմերուկի, կարտոֆիլի, բալի, կեռասի, ցորենի, գարու, վարսակի ցանքատարածությունները։ Ապահովագրվող ռիսկերն են՝ կարկտահարություն, կարկտահարություն և հրդեհ, գարնանային ցրտահարություն, երաշտ։
Ծիրանի, ցորենի, գարու, վարսակի դեպքում Կառավարությունը ֆերմերների փոխարեն կվճարի ապահովագրավճարի 40%-ը, իսկ մնացած մշակաբույսերի դեպքում՝ 60%-ը։
Տնտեսավարողները գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրեր կարող են կնքել Լիգա Ինշուրանս, Սիլ ինշուրանս, Նաիրի ինշուրանս, Ռեգո ինշուրանս, Արմենիա ինշուրանս, ԷՖԵՍ ինշուրանս ապահովագրական ընկերությունների հետ։
Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ https://mineconomy.am/page/1452։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-20 11:10:06