Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ներկա է գտնվել հայ-չեխական բարեկամական հոկեյի հանդիպմանը

21.02.2026

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ներկա է գտնվել հայ-չեխական բարեկամական հոկեյի հանդիպմանը։ Միջոցառմանը ներկա է գտնվել նաև և խաղին մասնակցել է ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը։
 Տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում է անցկացրել Չեխիան ներկայացնող թիմի դեմ՝ բաց երկնքի տակ։ Հանդիպումը կայացել է Գյումրու Բարեկամության այգում։
Շիրակի մարզպետը ողջունել է տոնական միջոցառման մասնակիցներին` նշելով, որ Գյումրին լավագույնս կարող է մեկտեղել մարզական ու մշակութային միջոցառումները։
«Մեզ համար մեծ ուրախություն է հյուրընկալել այս միջոցառմանը։
Այսպիսի հանդիպումները հիանալի հնարավորություն են մեկտեղելու սպորտն ու բարեկամությունը։ Սպորտը վաղուց դարձել է ժողովուրդներին միավորող ուժ, փոխադարձ հարգանք և վստահություն ձևավորող կամուրջ։ Հայաստանի և Չեխիայի ժողովուրդների միջև ձևավորված հարաբերությունները տարիների ընթացքում ամրապնդվել են փոխադարձ վստահության, աջակցության և արդյունավետ համագործակցության շնորհիվ։ Այսօր մենք ևս մեկ անգամ վկայում ենք, որ այդ հարաբերությունները շարունակաբար զարգանում են։ Այս բարեկամական հանդիպումը պարզապես մարզական մրցում չէ. այն խորհրդանշում է մեր ժողովուրդների միջև կապը, մշակութային երկխոսությունը և համագործակցության շարունակական զարգացումը։ Սառույցի վրա մրցակցությունը թող լինի ազնիվ ու ոգեշնչող, իսկ խաղից դուրս՝ ջերմ ու բարեկամական»։
Հայ-չեխական հոկեյի երեկոն անցել է տոնական մթնոլորտում` լի էներգիայով, երաժշտությամբ ու մարզական ոգով։
Միջոցառումը տեղի է ունեցել Հայաստանում Չեխիայի դեսպանատան աջակցությամբ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-24 13:17:24