Նորություններ
Շիրակի մարզպետը ներկա է գտնվել «Անի ձմեռ 2026» ամենամյա մարզամշակութային միջոցառմանը
22.02.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանի, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, մարզի համայնքների ղեկավարների հետ այսօր ներկա է գտնվել «Անի ձմեռ 2026» ամենամյա մարզամշակութային միջոցառմանը։
Դավիթ Առուշանյանը ողջունել է ներկաներին, կարևորել համայնքային և մարզական միջոցառումների անցկացումն Անի համայնքում․ «Ձմեռային այս գեղեցիկ օրն Անի համայնքում վերածվել է ջերմ մթնոլորտի, համախմբման, առողջ մրցակցության և մշակութային տոնի։ Նման նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն համայնքային կյանքի ակտիվացման, երիտասարդության ներգրավման և մարզի համաչափ զարգացման տեսանկյունից։ Դրանք ոչ միայն խթանում են սպորտային և մշակութային արժեքների տարածումը, այլև ամրապնդում են մեր միասնականությունն ու փոխադարձ վստահությունը։ Սպորտը ձևավորում է կարգապահություն, կամք և նպատակասլացություն, իսկ մշակույթը՝ հոգևոր ուժ և ինքնության հստակ գիտակցում։ Թող այսպիսի նախաձեռնությունները նպաստեն մարզի մշակութային կյանքի զարգացմանը և լինեն հերթական նշանակալի ձեռքբերումը Շիրակում»։
Մասնակիցներին ողջունել է նաև Արման Սարիբեկյանը։
«Անի ձմեռ 2026» միջոցառման մասնակիցները ուժերը չափել են կշռաքար, պարանի ձգում, բազկամարտ, վազք, դահուկավազք, ծանրամարտ, կարատե, ֆուտբոլ, սեղանի թենիս, հունահռոմեական ըմբշամարտ, վոլեյբոլ, շախմատ և այլ մարզաձևերում։






























