Նորություններ
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։45-ի դրությամբ, Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան
27.02.2026
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։45-ի դրությամբ, Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան։ Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոշ հատվածներում գետնաբուք է, առկա է մերկասառույց, դժվարանցանելի հատվածներ։
Երևան-Գյումրի-ՀՀ սահման(Բավրա), ճանապարհի Թորոսգյուղի հատվածում հսկողություն է սահմանվել՝ ճանապարհը սպասարկող կազմակերպության կողմից դժվարանցանելի հատվածը մաքրելու նպատակով։
Վարդաղբյուրի և Ամասիայի հենակետերում գործում է շուրջօրյա հերթապահություն։ Արթիկի տարածաշրջանի բոլոր ճանապարհները բաց են։ Տեղում է առատ ձյուն։ Ձնաբքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են, Արթիկ Ալագյազ, Սպանդարյան-Գեղանիստ հատվածները։
Անիի տարածաշրջանում տեղում է ուժեղ ձյուն, տեսանելիությունը ցածր է, կան դժվարանցանելի հատվածներ։ Ջաջուռի հատվածում ևս ցածր տեսանելիություն է, բուք, որի պատճառով ճանապարհը դարձել է դժվարանցանելի։
Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկել անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով։
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպությունները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով, իրականացվում է ուժեղացված հերթապահություն, կատարվում է ձնամաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ։


