Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ներկա է գտնվել Գյումրիում գործող «Բեռլին Արտ Հոթելի» հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառմանը

28.02.2026

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ներկա է գտնվել Գյումրիում գործող «Բեռլին Արտ Հոթելի» հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառմանը։
«Բեռլին Արտ Հոթելը» Հայաստանում գրանցված առաջին սոցիալական ձեռնարկությունն է, որը շուրջ երեք տասնամյակ հանդիսացել է միջազգային համագործակցության կարևոր կենտրոն Գյումրիում՝ ձևավորելով յուրօրինակ մշակութային և գործարար միջավայր։
Մարզպետը ողջունել և շնորհավորել է «Ֆյուր Արմենիեն» ԲՀ հիմնադիր նախագահ Ռաիներ Օտտոյին, ինչպես նաև համահիմնադիր Ալեքսան Տեր-Մինասյանին և բոլոր աշխատակիցներին՝ բարձր գնահատելով նրանց ներդրումը Գյումրու զարգացման գործում։
«Բեռլին Արտ հոթելը միայն հյուրանոց չէ․ այն գաղափար է, որը շուրջ 30 տարի կամուրջ է եղել Գյումրու և աշխարհի միջև։ Այն ժամանակ` 1996֊ին, հետպատերազմյան ու հետերկրաշարժյան Գյումրիում ձեր գաղափարը արկածախնդրություն էր, որի հաջողությանը քչերն էին հավատում, սակայն Ձեր հետևողական ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ Շիրակի մարզում ձևավորվել է հյուրընկալության բարձր մշակույթ, զարգացել է զբոսաշրջային ներուժը և ստեղծվել են միջազգային համագործակցության նոր հնարավորություններ։ Շնորհակալություն, որ հավատացել եք Գյումրու ապագային, ձեր նվիրվածության և Գյումրու նկատմամբ անկեղծ սիրո համար»,- նշել է Դավիթ Առուշանյանը։
Ալեքսան Տեր-Մինասյանը Դավիթ Առուշանյանին հանձնել է
«Երախտագիտության վկայական»`
«Բեռլին Արտ հոթելին» ցուցաբերած երկարամյա նվիրվածության, համագործակցության և աջակցության համար։
Մարզպետը ևս շնորհակալագիր է հանձնել Ալեքսան Տեր-Մինասյանին՝ Շիրակի մարզի զբոսաշրջային ներուժի զարգացման, հյուրընկալության բարձր մշակույթի ձևավորման, ինչպես նաև երեսնամյա հետևողական և պատասխանատու աշխատանքի համար։
«30 տարի կամուրջ Գյումրու և աշխարհի միջև» խորագրով ներկայացվել է ընկերության անցած ուղին, ձեռքբերումներն ու պատմական կարևոր փուլերը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-04 15:09:16